57678 դիտում
19:35 12-03-2024
«Կասկադյորական» ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Opel»-ը Աշտարակի կամրջի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 30 մ օդային թռիչք կատարելով՝ գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 12-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Թ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարահի Աշտարակի փոքր կամրջի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 30 մ առաջ ընթանալով օդային թռիչք կատարելով բախվել է կամրջի տակ գտնվող բազալտե հենապատին ու գլխիվայր շրջվել, մասմաբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Շամիրյանի գլխավորությամբ։
Օպերատիվ են գործել նաև «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորիեն մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Դավթյանն ու Գրիգոր Ենգոյանը։
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին վթարի վայրում և ստեղծել էին արհեստական խցանում սակայն պարեկների ժամանելուն պես երթևեկությունը կարգավորվեց։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+