211652_close_icon
views-count928 դիտում article-date 11:51 13-03-2024

Մոսկվայի մարզում ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք կազմակերպել են թմրամիջոցների արտադրություն ու վաճառք

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մերձմոսկվայում բերման են ենթարկել Հայաստանի քաղաքացիներից բաղկացած հանցախմբի անդամների, որոնք կազմակերպել են սինթետիկ թմրամիջոցների արտադրությունն ու վաճառքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից։

«Մոսկվայի մարզի Չեխովի քաղաքային շրջանի տարածքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերով սինթետիկ թմրամիջոցների արտադրության մեջ մասնագիտացած ՀՀ քաղաքացիներից ստեղծված հանցավոր խմբի գործունեությունը ճնշելու գործողություն»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԱԴԾ-ն տեղեկություն էր ստացել, որ Մոսկվայի մարզում ստեղծվել է մի քանի անօրինական առցանց խանութների համար թմրանյութերի արտադրության գաղտնի լաբորատորիա։

Լաբորատորիայում բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի, առգրավվել է առնվազն 86 կգ քաշով թմրամիջոց մեֆեդրոն, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր։ Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել:

Նմանատիպ նյութեր