20860 դիտում
13:30 13-03-2024
Ոստիկանների փայլուն օպերացիան տվեց իր արդյունքը. Երևանում քոլեջի ուսանողին սպանած կասկածյալին ոստիկանները հայտնաբերեցին Սյունիքում. աշխատանքները իրականացվել են մի քանի ուղղություններով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտ 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պողոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզոսւթյան բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի և ոստիկանության Սիսանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողղները Սիսանի բաժնի պետի գլխավորությամբ իրականցնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ Սյունիքի մարզում հայտնաբերել են երեկ Երևանում աղմկահարույց սպանության գործով կասկածյալին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մի քանի ժամ շարունակ բազմաթիվ հասցեներում են եղել, այդ թվում՝ ոչ միայն Երևանում, նաև մարզերում, ու ի վերջո օպերատիվ տվյալներով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և օպերատիվ խմբերով մեկնել են Սյունիքի մարզ, որտեղ էլ օպերացիան հաջողությամբ է ավարտվել և սպանության կասկածանքով ձերբակալել են կասկածյալին, ով այս պահին տեղափոխվում է Երևան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Պ.-ն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրան կտեղափոխեն ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան կներկայացնեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված երեխա:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպեր գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Հակոբյանը:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Տարածըք սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Նուշիկ Վարդանյանն ու Թոռնիկ Ղուկասյանը:
Ոստիկանները նշված քոլեջի հարևանությամբ գտնվող թիվ 54 շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր և կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի մասում նույնպես եղել են արնանման հետքեր:
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ և բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տեղի է ունեցել մի խումբ անձանց միջև վիճաբանություն, որի ժամանակ էլ երեխային դանակի մի քանի հարված են հասցրել:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էին նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Արմեն Բեգլարյանը:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը 18-ամյա Ռաֆայել Հ.-ն է, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սովորում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։