211652_close_icon
views-count745 դիտում article-date 15:06 14-03-2024

Մեկնարկում են ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակին նվիրված միջոցառումները․ կայացել է հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ստեղծվել է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման տասնամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների կազմակերպման և անցկացման հանձնաժողով։

ՔԿ-ից հայտնում են, որ մարտի 14-ին կայացել է հանձնաժողովի անդրանիկ նիստը,  որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով հանդիսանում է նշված հանձնաժողովի նախագահը։

Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի շրջանակներում նախատեսվող միջոցառումների ծրագրի նախագիծը, ինչպես նաև՝ վերջինիս իրագործման հետ կապված կազմակերպական բնույթ ունեցող հարցերն ու անելիքները։

Հանձնաժողովի անդամները ծրագրային ուղղությունների վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետներն ու նկատառումները, ինչպես նաև անդրադարձ կատարել հոբելյանական նախաձեռնությունների իրականացմանն ուղղված ընթացակարգային մի շարք մոտեցումների:

Քննարկման արդյունքներից ելնելով՝ Արգիշտի Քյարամյանը տվել է Կոմիտեի հոբելյանը պատշաճ և բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված հասցեական հանձնարարություններ։ 

Նմանատիպ նյութեր