625 դիտում
18:17 14-03-2024
Տեղի է ունեցել «Հնդկաստան-Հայաստան․ բիզնեսի հորիզոնների միավորում» խորագրով համաժողովը
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Նարեկ Տերյանը մարտի 14-ին մասնակցել է «Հնդկաստան-Հայաստան․ բիզնեսի հորիզոնների միավորում» խորագրով համաժողովին, որի կազմակերպիչներն էին Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն ու Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն։
Համաժողովի նպատակն էր ծանոթանալ երկու երկրների ներդրումային հնարավորություններին, դյուրացնել տեխնոլոգիաների փոխանցումը, խթանել երկկողմ առևտուրը և հաստատել ռազմավարական գործընկերություններ տարբեր առանցքային ուղղություններով, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, կայուն տնտեսության, տիեզերական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում:
«Հայաստանի և Հնդկաստանի միջև նկատելի է երկկողմ ներդրումների և առևտրի աճ։ Երկու երկրների միջև համագործակցությունն ընդգրկում է բարձր տեխնոլոգիաների, մետալուրգիայի, հանքարդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության և այլ ոլորտներ», – նշել է Նարեկ Տերյանը։

Նմանատիպ նյութեր
2296 դիտում
10:39 07-11-2019
Խոշոր բիզնեսի բարգավաճումը տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին․ «Փաստ»
1195 դիտում
21:30 12-12-2024
Տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցությունները