1066 դիտում
19:06 14-03-2024
Աշխատանքային քննարկում Քրեակատարողական ծառայությունում՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի վերաբերյալ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետի առաջին տեղակալ,
արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի վերաբերյալ։
Քննարկմանը ներկա են եղել կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, բաժնի աշխատակիցները, ինչպես նաև «Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աշխատակիցները։
2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշված չորս քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է
դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի փորձարկում, որը շարունակվելու է մինչև 2024 թվականի մարտի 31-ը։ Մինչ փորձաշրջանի մեկնարկը, վերոնշյալ բաժինների աշխատակիցներն անցել էին տեսական և գործնական վերապատրաստումներ։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան հրամանով հաստատված դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ձևաթղթի լրացման առանձնահատկությունները, գործնականում առաջացող խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Գործիքակազմի ներդրման նպատակն է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի առավել
արդյունավետ կազմակերպումը, պատժի կատարման անհատական մոտեցման ապահովումը և ազտազրկված անձանց մոտ դրական վարքագծի ձևավորումը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
652 դիտում
19:17 04-04-2024
Քննարկվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի զեկույցը
Այս բաժնից
862 դիտում
17:13 18-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
700 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1078 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է