211652_close_icon
views-count820 դիտում article-date 19:40 14-03-2024

Նյու Յորքում Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իրանի կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահի հետ

Նյու Յորք կատարած այցի շրջանակում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Անսիեհ Խազալիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Կողմերն անդրադարձել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ ընդգծելով ընտանիքի ինստիտուտի ամրապնդման ու տնտեսական զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։ Ներկայացվել է նաև երկու երկրների կողմից վերոնշյալ ուղղություններով տարվող աշխատանքներն ու նախանշվել համագործակցության հնարավոր տարբերակները։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով ընթացք տալ քննարկված հարցերին։

Նմանատիպ նյութեր