211652_close_icon
views-count1186 դիտում article-date 20:50 13-12-2022

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը դեկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահ Ալի Աբդուլլահ Ալ Շեհիի հետ։

Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, ընդգծելով տարբեր ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը սոցիալական պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել։ Մասնավորապես՝ շեշտվել է հեռավոր համայնքների բնակիչների ներգրավմամբ զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը։

Համագործակցության շրջանակում կարևորվել է նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ուղղված միջոցառումների դերը։

Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահը գործընկերներին առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու համագործակցության հնարավորություններին։

Նմանատիպ նյութեր