43908 դիտում
20:40 14-03-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են «KAMAZ»-ն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «Toyota»-ն. կա վիրավոր. բնակիչները դիմում են ՀՀ ՆԳ նախարարին, ՀՀ ՆԳՆ ոստիկանապետին ու ՃՈ պետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 14-ին, ատովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են «Toyota» և «KAMAZ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հավհաննիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Օհանովն ու Շողիկ Կիրակոսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկնաության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վաչության կայազորային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota» -ն հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորը զինծառայող է, ում Ռազմական ոստիկանությունից տեղափոխում էին դատարան, սակայն վթարից հետո նրան տեղափոխում են «Կանազի» հոսպիտալ:
Վթարի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ դիմում են ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին, ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին, խնդրելով, որպեսզի նշված հատվածում վերականգնեն «սվետաֆորների» տեղադրումը, քանի որ խորհրդային տարիներին այս խաչմերուկն ունեցել է «սվետաֆոր», սակայն չգիտես ում խելքին փչել է, որ պետք է հանվի ու հանել են, ինչից հետո ինչպես նշում էին հավաքվածները, ճանապարհատրանսպորտային պատահարները նշված խաչմերուկում շատացել են, գրեթե ամեն շաբաթ 5-10 վթար է տեղի ունենում, միակ սփոփանքը այն է, որ զոհեր չեն լինում:
Միան խնդորւմ էին պատասխանատուներին, որպեսզի լուսակիրների հարցը լուծեն, հակառակ դեպքում վթարները չեն պակասի:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+