43821 դիտում
22:16 14-03-2024
Էրեբունու ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր. BMW-ում հայտնաբերվել է ատրճանակ, որի վրա փակցված է ակուլայի նկար
Այսօր՝ մարտի 14-իմ, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Մ.-ն իր կողմից շահագործվող BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում ատրճանակ է պահում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում նաև, որ նա գտնվում է Տիտոգրադյան փողոցում։
Քրեական հետախույզները ժամանում են նշված վայր, որտեղ էլ հայտնաբերում են կասկածելի BMW-ն ու վարորդին։
Արդեն տեղում պարզվում է, որ տեղեկությունը հավաստի էր և ավտոմեքենայի սրահի հետնամասում գտնվող կաշվե պայուսակի միջից նա ոստիկաններին է ներկայացնում ատրճանակն իր պահեստատուփով՝ լիցքավորված 4 փամփուշտով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Մ.-ն հայտնում է, որ ատրճանակը պատկանում է իրեն և այն գնել է ամիսներ առաջ Շենգավիթ վարչական շրջանից։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+