211652_close_icon
views-count112505 դիտում article-date 17:03 15-03-2024

Երևանում մարտաֆիլմ հիշեցնող դեպքի վայրում քննիչները լրացուցիչ տեղազննություն են կատարել․ ժամանել են Երևանի ոստիկանապետն ու քննչական վարչության պետը․ պարզվել է վիրավորների ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և նույն վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ պարզել են այսօր՝ մարտի 15-ին, Երևանում, Ֆուչիկի փողոցում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորներն են Արարատի մարզում հաշվառված 29-ամյա Գևորգ Ղազարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել նռնակի պայթյունի հետևանքով, բեկորային վնասվածքներով «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իսկ մյուս վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Արթուր Ղազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։

Ողջ գիշեր դեպքի վայրում ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, իսկ արդեն առավոտյան նրանց փոխարինել են նույն գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Այսօր դեպքի վայրը սահմանազատել են նույն գումարտակի ավագ պարեկ Էդգար Դարբինյանն ու պարեկ Արման Սարինյանը, քանի որ վաղ առավոտվանից դեպքի վայրում լրացուցիչ զննություն են կատարել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Դեպքի վայրի լրացուցիչ զննությանը հետևելու համար ժամանել էր ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանը։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Դեպքի վայրում լրացուցիչ աշխատել են նաև քրեագետները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մարտի 15-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել 1-03 շտապօգնության կայանից և հայտնել էին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիներ ու արնանման հետքեր։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանին ու  բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության 2-րդ վարչության վարչության պետ Վահե Մուշեղյանն ու սպանությունների վարչության պետը։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել բժիշկները, պարեկներն ու քաղաքացիները։

Ոստիկաներն ու պարեկները  դեպքի վայրում հայտնաբերել էին տարբեր տեսակի հրազեններից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ։

Ահազանգով ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։ 

Տեղում աշխատել էին նաև  փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Պարզվել էր, որ դեպքի վայրից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր