937 դիտում
17:45 15-03-2024
Հենց կրթական համակարգի միջոցով են փոխանցվում կարծրատիպային մոտեցումները. ՀՀ ՄԻՊ-ը՝ Իսպանիայի դեսպանատան ներկայացուցչին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպանության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին։
Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանն անդրադարձ է կատարել ընտանեկան բռնության կանխարգելմանը և Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ աշխատանքների կարևորությանը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթական համակարգի բարեփոխման ուղղությամբ, քանի որ հենց կրթական համակարգի միջոցով են շատ հաճախ փոխանցվում կարծրատիպային մոտեցումները, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքներին վերաբերելի ժամանակակից միտումներին։
Քրիստինա Կոնեսա Սանչոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում:

Նմանատիպ նյութեր
837 դիտում
20:02 15-02-2016
Քննարկվեցին ՀՀ բուհերում մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրման մոտեցումները
2869 դիտում
12:24 20-11-2015
Ադրբեջանից ևս հսկայական գումարներ են փոխանցվում ԻՊ-ին
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար