211652_close_icon

Ադրբեջանում դեռ պահվում են հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցվում են լիազոր մարմիններին․ Արցախի ՄԻՊ

views-count3234 դիտում article-date 10:18 15-12-2020
Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցվել ու փոխանցվում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը նրանց վերադարձնելու ուղղությամբ։ «Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնց մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե՝ ողջ չեն, ապա առնվազն պարզել նրանց ճակատագիրը: Այնպես որ դեռ մեծածավալ անելիքներ կան այս ուղղությամբ, և ես պատրաստ եմ շարունակել առավելագույն աջակցությունս այս գործընթացի հիմնական դերակատարներին, որպեսզի բոլոր հայտնի ու դեռևս անհայտ գերիները կարճ ժամկետում հասնեն իրենց օջախներ», - գրել է Բեգլարյանը: Նա 44 գերեվարված հայրենակիցներին բարի վերադարձ է մաղթել հայրենիք։ «Թող ոչ ոք այլևս չտեսնի այն, ինչ տեսել են նրանք ու իրենց հարազատները: Շնորհակալ եմ բոլոր մարմիններին ու անձանց, որոնք փոքր-ինչ ներդրում ունեցան գեթ մեկ կյանքի փրկման գործում: Առանձնահատուկ շնորհակալ եմ իմ փոքրիկ թիմին ու կամավորներին՝ պատերազմի թեժ օրերից սկսած գերիների վերաբերյալ անընդհատ տվյալներ հավաքագրելու, վերլուծելու, պատկան մարմիններին ու փաստաբաններին փոխանցելու, հարազատների հետ կապը պահելու և այլ համապատասխան աշխատանքների համար, նաև որոնց շնորհիվ հաջողվել է փրկել զգալի քանակի կյանքեր», - գրել է Արցախի օմբուդսմենը: Դեկտեմբերի 14-ին [url=https://shamshyan.com/hy/article/2020/12ուշ երեկոյան 14/1173572/]տեղի ունեցավ[/url] գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին պաշտոնապես հաստատված այն 44 հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Անհետ կորած և հնարավոր գերեվարված մյուս անձանց հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մեր 44 գերեվարված հայրենակիցներին բարի վերադարձ Հայրենիք: Թող ոչ ոք այլևս չտեսնի այն, ինչ տեսել են նրանք ու իրենց...

Posted by Artak Beglaryan on 2020 թ. դեկտեմբերի 14, երկուշաբթի

Նմանատիպ նյութեր