1021 դիտում
16:30 17-03-2024
Տաջիկստանը և Ղրղզստանը համաձայնեցրել են վիճելի հատվածի ավելի քան 10 կիլոմետրի սահմանազատումը
Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների տեղագրական աշխատանքային ու իրավական խմբերը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում նկարագրել են վիճելի սահմանային հատվածի ևս 10,76 կիլոմետրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, կողմերի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 12-ից 17-ը Տաջիկստանի Սուղդի շրջանի Բուստոն քաղաքում։ Այս մասին հայտնել է «Խովար» գործակալությունը՝ վկայակոչելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ կողմերը նաև պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Ղրղզստանի տարածքում, որտեղ կշարունակեն աշխատել ընդհանուր պետական սահմանի մնացած հատվածների ուղղությամբ։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ մարտի 15-ին այնտեղ հանդիպում է կայացել Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների համանախագահների, երկու երկրների ազգային անվտանգության պետական կոմիտեների նախագահների միջև, որի շրջանակներում քննարկվել են սահմանային հարցեր։
Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել զգալի առաջընթաց, և կողմերի համապատասխան խմբերին տրվել են կոնկրետ հանձնարարականներ տաջիկա-ղրղզական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ՝ շարունակելու աշխատանքը մյուս տարածաշրջաններում ևս երկու պետությունների սահմանների հստակեցման ուղղությամբ:
Փետրվարին Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինն ասել էր, որ Տաջիկստանի և Ղրղզստանի պետական սահմանի ընդհանուր գծի գրեթե 200 կիլոմետրն այժմ համաձայնեցված է։ Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Տաջիկստանը և Ղրղզստանը, իրենց նախագահների պայմանավորվածությունների համաձայն, շահագրգռված են ընդհանուր սահմանային գծի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ ավարտով, սակայն վերջնական համաձայնագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է։
Տաջիկստանի և Ղրղզստանի հարաբերությունները նախկինում մի քանի անգամ վատթարացել են այն պատճառով, որ երկրները չեն ավարտել սահմանի սահմանազատման գործընթացը:
Դրա շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թվականից: Սահմանի վիճելի հատվածներում պարբերաբար ծագում են ընդհարումներ, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ կողմերը զենք են կիրառել։ Սահմանների սահմանազատման և սահմանազագծան հարցերով կառավարական հանձնաժողովները 2023-2024 թթ. պարբերաբար հանդիպումներ են անցկացրել սահմանի խնդիրը լուծելու համար։

Նմանատիպ նյութեր
820 դիտում
14:37 04-04-2024
Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
2988 դիտում
18:56 06-06-2021
Ղրղզստանն ու Տաջիկստանը հեռացրել են զորքերը սահմանից
Այս բաժնից
5318 դիտում
11:52 05-11-2024
Երևան մոլում բացվել է Ամիօ բանկի ժամանակավոր տաղավարը
1081 դիտում
22:57 04-11-2024
Իրանը ցանկանում է «արագացնել» Ադրբեջանի հետ սահմանային միջանցքի կառուցման նախագիծը