211652_close_icon
views-count54476 դիտում article-date 20:08 17-03-2024

Մոսկվայի հայերի միության շենքում ծեծի են ենթարկել 20-ամյա հայ տղային․ ըստ նրա՝ ծեծի ենթարկողը Արա Աբրահամյանի լիիրավ ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 12-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հայերի միության շենքում, ինչի հետևանքով Մոսկվայում բնակվող Արեն Երգանջյանը մարմնի և գլխի շրջանում  ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հեռախոսազանգով ասաց 20-ամյա Ա․ Երգանջյանը։ 

Նա փոխանցեց հետևյալը․ «Արտյոմ Վարդանյանն իր աշխատասենյակում մազերիցս բռնեց ու գլուխս մի քանի անգամ խփեց պատին։ Արձանիկ կար, դրանով է նաև խփել։ Ոտքը դրել էր փորիս, մի ձեռքս բռնել էր, որ չկարողանամ պատասխանել ու սկսեց խփել։ Մինչև խփելն էլ ինձ հայհոյում էր։ Հարվածներից ես ուշաթափվել եմ, ընկերներս տարել են հիվանդանոց, ուղեղի ցնցում է ախտորոշվել, քիթս է կոտրվել, երկու ատամ եմ կորցրել։ 2023 թվականին Արտյոմի օգնականն ինձ հրավիրեց Հայերի միության շենք, ծանոթացրեց Արտյոմի հետ, ինձ առաջարկեցին, որ ղեկավարեմ երիտասարդական կենտրոնը, ես էլ համաձայնեցի։ Ինձ տրամադրեցին մի սենյակ, որը ես վերանորոգեցի, ներգրավեցի երիտասարդներին, միջոցառումներ էի կազմակերպում։ Մի օր իրենք ինձ կանչեցին և ասացին, որ այդ սենյակում, որը ես էի վերանորոգել, պետք է սրճարան գործի, դրանից սկսվեց տարաձայնությունները։ Ինձ մի քանի անգամ ասել են, որ այդ շենք չգամ, թե չէ դանակը կկոխի կոկորդս, կմորթի, կվերացնի։ Ես էլ իմ իրերի հետևից եմ գնացել։ Նկարներ ունեի, դրանք եմ հավաքել, տարել, ինքը դրանից ջղայնացել է։ Տանելու հաջորդ օրը ինձ կանչել է իր աշխատասենյակ ու խփել է»։

Արտյոմ Վարդանյանը Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի լիիրավ ներկայացուցիչն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր