4876 դիտում
11:20 28-03-2015
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկողը 42-ամյա տղամարդ է, ում գործն արդեն դատարանում է
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված գործն արդեն դատարանում է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
42-ամյա Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սոսեի փողոցի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սոսեի 2/2 հասցեում դեկտեմբերի 11-ին ծեծի էին ենթարկել Արամ Մանուկյանին: Նրա մոտ ուղեղի ցնցում եւ սալջարդ էր ախտորոշվել: Պատգամավորի հարևանները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին, որ նրան ծեծել են իրենց շենքի մուտքի մոտ, իսկ ծեծի ենթարկողը միջին տարիքի տղամարդ է եղել: Այդ մասին հայտնել էին նաեւ ոստիկանությանը, ովքեր ժամանել են դեպքի վայր: Արամ Մանուկյանը և նրա համախոհները կասկածներ էին հայտնել, որ կատարվածը պայմանավորված է ԱԺ պատգամավորի քաղաքական հայացքներով:
Նմանատիպ նյութեր
23690 դիտում
22:41 07-08-2021
Պարզվել է, ով է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ծեծի ենթարկողը. ոստիկանությունը որոնում է նրան
Այս բաժնից
871 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
769 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
679 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան