211652_close_icon
views-count931 դիտում article-date 07:05 19-03-2024

Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի օրը «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները այցելել են Տավուշի սահմանագիծ, որտեղ հանդիպել են, ինչպես նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն է նշել իր ֆեյսբուքյան էջում, «վտանգված գյուղերի» բնակիչների հետ, ինչպես նաև այցելել են առաջնագիծ, տեղում ծանոթացել իրադրությանը:

Այնուհետ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից, որը գտնվում է առաջնագծի անմիջական հարևանությամբ, «Հայաքվեն» հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջել է գործող իշխանություններից՝ վերջ դնել մեր հայրենիքի տարածքների հանձնմանը, հորդորել մեր բանակին և բոլոր քաղաքացիներին՝ նախանձախնդիր և վճռական լինել երկրի պաշտպանության հարցում: «Հայաքվեի» հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ ՀՀ ցանկացած տարածքի զիջում այլ պետությանը հանցագործություն է Հայաստանի սահմանադրական կարգի դեմ:

Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից հնչեցված բնակավայրերը ՀՀ-ին չեն պատկանում, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություն է, քանզի որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր