211652_close_icon
views-count1180 դիտում article-date 21:47 19-03-2024

Ակնհայտ է, որ այս «կառավարությունը» չի հասկանում, թե ինչ ծավալի հանցանքներ է գործել ընդդեմ Հայաստանի․ Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որքան մարդկանց է Նիկոլը դրդում ապազգային, հակապետական գործունեության` հանուն իր շահերի:
Տավուշի այսօրվա մարզպետը (նույնը նաև նախորդները) երևի հարյուրավոր անգամներ, ոտքի վրա հարգել և հիշատակի կենաց է խմել 1990-ականներին Տավուշի բնակավայրերից թուրք գրոհայիններին հեռացրած ու Հայաստանի սահմանները պաշտպանած նոյեմբերյանցի և իջևանցի տղաների համար:

Ակնհայտ է, որ այս «կառավարությունը» չի հասկանում, թե ինչ ծավալի հանցանքներ է գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Չեն հասկանում, որ Արցախը տալուց հետո, Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը դրել են դանդաղ մահվան ռելսերի վրա: Չեն հասկանում, որ Ոսկեպարը և մյուս ռազմավարական տարածքները տալուց հետո, թուրքի համար դուռ են բացում դեպի Իջևան, Նոյեմբերյան և այլ հարակից բնակավայրեր:

Չեն հասկանում, որ ամբողջ կառավարությունով հետույքներն էլ բացեն ու դեմ անեն ադրբեջանցուն, մեկ է դրանք առանց ուժի դուրս չեն գալու ՀՀ օկուպացված տարածքներից, իսկ Հայաստանի դեմ հաջորդ պատերազմն ավելի շուտ ու ավելի հեշտ է սկսվելու:
Թշնամուն չճանաչողը` թշնամուց բեթար է:

Հ.Գ.
Սթոլթենբերգին բարևեք: Բաքվում ասել է, եթե ռուսներն Ուկրաինայում հաղթեն` Ադրբեջանի համար լավ չի լինելու»,- գրել է Զաքարյանը։

Նմանատիպ նյութեր