6460 դիտում
09:15 14-10-2020
Քչերն են պատկերացնում, թե ինչ ծավալի ու տեսակի վայրագություններ են կանխել ու կանխում մեր առյուծ-տղաները. Արտակ Բեգլարյան
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ԸՆԿՃՎԵԼՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, ՔԱՆԶԻ ԱՊԱԳԱՆ ՈԳՈՎ ՈՒԺԵՂՆԵՐԻՆՆ ՈՒ ԼԱՎԱՏԵՍՆԵՐԻՆՆ Է…
Սեպտեմբերի 27-ից ես ու իմ փոքրիկ թիմը որքան կարողացել ենք, մեր համեստագույն ներդրումն ենք ունեցել Հայրենիքի պաշտպանության գործում:
Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների առանձնահատկություններից ելնելով՝ մենք հնարավորինս արձանագրել ու հրապարակայնացրել ենք ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունները ու դրանց հետևանքները, ինչի պատճառով փաստացի դարձել ենք բացասական լուրեր ու մեկնաբանություններ գեներացնող հաստատություն՝ ավելի շատ կենտրոնանալով միջազգային լսարանների ուղղությամբ:
Այնուամենայնիվ, կուզեի ասել, որ այս հայրենական պատերազմը լի է բազմաթիվ դրական ու հերոսական դրվագներով ու կերպարներով, որոնք պետք է նկատել ու պայքարել դրանց ավելացման ուղղությամբ: Շատ քչերն են պատկերացնում, թե ինչ ծավալի ու տեսակի վայրագություններ են կանխել ու կանխում մեր առյուծ-տղաները: Հենց այսօր էլ նրանք մեծ գործեր են արել…
Ուստի, իմ խորագույն երախտագիտությունն եմ հայտնում բոլոր-բոլորին, ովքեր այս կամ այն ձևով ու չափով սրտանց նպաստում են յուրաքանչյուրիս կյանքի ու արժանապատվության պաշտպանության սուրբ գործին՝ դիրքապահ տղաների աներկբա առաջնորդությամբ: Նաև սրտանց ցավակցություններս եմ փոխանցում մեր հերոս զոհերի բոլոր հարազատներին:
Ամուր պահենք թիկունքը, և առաջնագիծն էլ ամուր կլինի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
652 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
1018 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել