211652_close_icon
views-count1360 դիտում article-date 23:19 19-03-2024

Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է նաև ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ

Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է նաև ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ ու ծանոթացել այստեղ մեկնարկած՝ սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքներին (18 միլիոն 495 հազար եվրո), հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 

Շինաշխատանքները կավարտվեն 2026 թվականին․ արդյունքում կունենանք ժամանակակից անցակետ:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ ՊԵԿ-ը՝ ԵՄ և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով:

Սյունիքի մարզպետը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում օժանդակել ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Նմանատիպ նյութեր