211652_close_icon
views-count634 դիտում article-date 20:47 21-03-2024

Հունաստանում ՀՀ դեսպանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 21-ին հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ, Հունաստանի իշխող՝ «Նեա դիմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին։

Դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Մկրտչյանը կարևորել է ԵԽԽՎ սկզբունքայնության և կազմակերպության հռչակած արժեքներին հավատարմության պահպանումը, ինչը միայն նպաստում է անդամ պետություններում ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացների բարելավմանը և դրանց կայացմանը։

Դեսպանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի քայլերը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր