211652_close_icon
views-count790 դիտում article-date 17:33 22-03-2024

2018-ի հոկտեմբերին ԱԺ-ում մի նախադասություն ես ասել. խոստանում եմ, որ այն վաղ, թե ուշ վերադառնալու է քեզ. Մամիջանյան

Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բռնելով ոչ իշխանությունդ ես երկարացնելու, ոչ իրենց ես լռեցնելու ոչ էլ որևէ մեկիս վախացնելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Իսկ ամենակարևորը՝ դրանով չես կարող կանգնացնել այն ժողովրդական ցասումը, որը գնալով մեծանում է ու շուտով քեզ սրբելու է ու տանի:

2018-ի հոկտեմբերին ԱԺ-ում մի նախադասություն ես ասել: Խոստանում եմ, որ այն վաղ, թե ուշ վերադառնալու է քեզ:

Մոտ է»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր