211652_close_icon
views-count829 դիտում article-date 23:22 22-03-2024

Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոդրիգո Արիմի հետ

Մարտի 22-ին Մոնտեվիդեոյում ՀՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոդրիգո Արիմի հետ:

Քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի միջև կրթության ոլորտում համագործակցության խորացման հարցեր: Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների, անդրադարձ է կատարվել հայոց լեզվի դասավանդման, հնարավորություններին:

Երկուստեք ընդգծվել է Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի դերը երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման գործում: Դավիթ Կարապետյանը երախտագիտություն է հայտնել հայկական ինքնության պահպանման համար Ուրուգվայի իշխանությունների կողմից տասնամյակների ընթացքում ստեղված պայմանների և հոգատարության համար:

Դավիթ Կարապետյան և Ռոդրիգո Արիմին ստորագրել են 2024-25թթ. հայոց լեզվի դասավանդումը շարունակելու մասին հուշագիր:

Նմանատիպ նյութեր