211652_close_icon
views-count5285 դիտում article-date 17:05 14-05-2016

«Քվանտ» վարժարանում տեղի ունեցավ հանդիպում Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Սեմյոնովի հետ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 14-ին, «Քվանտ» վարժարանում տեղի ունեցավ հանդիպում Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Լ. Սեմյոնովի հետ։ Դասախոսությունը իրականացվեց 1991 թվականին հիմնադրված վարժարանի 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում վարժարանի տնօրենի օգնական Գոհար Սարգսյանը նշեց, որ «Քվանտ» վարժարանի քառորդդարյա գործունեությանը նվիրված ամփոփիչ հանդիսավոր միջոցառումը կկայանա ԵՊՀ մեծ դահլիճում 2016 թ․ մայիսի 20-ին։ Միջոցառմանը մասնակից պատվիրակության անդամներից էին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր, մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ Պավել Ս. Գևորգյանը, մաթեմատիկոս Բորիս Կոմրակովը, նույն համալսարանի տարբեր ամբիոնների վարիչներ, պրոֆեսորներ և դեկաններ։ Մինչ հանդիպումն ու դասախոսությունը պատվիրակության անդամները շրջեցին վարժարանում, եղան ֆիզիկայի, քիմիայի և վիրտուալ լաբորատորիաներում։ Նրանք ծանոթացան վարժարանի քառորդդարյա արդյունավետ գործունեությանը և կարևորագույն նվաճումների հետ։ Ֆիզիկայի լաբորատորիայում հյուրերի համար փորձեր անցկացրեց Սերգեյ Գրիգորյանը, ով խորհրդային տարիներին եղել է ԽՍՀՄ-ի լավագույն լաբորանտը։ Նա նշեց, որ պետք է չափսոսալ և տալ երեխաներին ամեն ինչ, վստահ լինելով, որ նրանք այդ ամենը կվերադարձնեն։ Փորձեր ցուցադրեցին նաև վարժարանի սաները։ Քիմիայի Հայաստանի հավաքականի մարզիչ, քիմիկոս Վիտուշ Սարգսյանը, ում համոզմաբ քիմիան բոլոր գիտությունների մայրն է, պատվիրակությանը իր աշակերտների օգնությամբ ցուցադրեց մի շարք քիմիական փորձեր։ -Եթե չեք սիրում քիմիա, պարտավոր եք այն հարգել,- նշեց պարոն Սարգսյանը։ Լաբորատորիաներով շրջելուց հետո ՄՊՄՀ-ի պատվիրակության անդամներն ու հյուրերը հրավիրվեցին վարժարանի դահլիճ` ունկնդրելու զրույց-դասախոսությունը` «Տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց կիրառումը դպրոցում» թեմայով։ Բորիս Կոմրակովը իր ելույթում առանձնակի հավանություն տվեց դպրոցական ուսուցմանը` համարելով այն առաջնային և ավելի արմատական քան բուհականը։ Մաթեմատիկոսը ներկայացրեց ֆիզիկայի, քիմիայի և առհասարակ շատ գիտությունների սերտ կապը տեխնոլոգիաների հետ։ Նա նաև փաստեց, որ հիմա ծրագրավորողների մեծ պահանջարկ կա, այդ աշխատանքը բավականին բարձր է վարձատրվում և հեշտ է այն յուրացնելը։ ՄՊՄՀ- ի ռեկտոր Ալեքսեյ Սեմյոնովը իր ելույթը սկսեց ինքնակենսագրական կարճ, սակայն բովանդակալից խոսքով։ Նա կարդաց դասախոսություն տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորության մասին` նշելով աբստրակտ մտածելակերպի զարգացման խթանները։ Պարոն Սեմյոնովը իր կողմից հաճելի նվեր մատուցեց վարժարանին։ Նա, լինելով «Քվանտ» ամսագրի գլխավոր խմբագիրը, խոստացավ, որ վարժարանը պարբերաբար կստանա այդ ամսագրի լույս տեսնող բոլոր համարները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր