211652_close_icon
views-count1093 դիտում article-date 14:11 23-03-2024

Այսօր մեկ ժամով կանջատվի Երևանի արտաքին լուսավորությունը․ քաղաքապետարան

Այսօր երեկոյան մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում,  մարտի 23-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր