66673 դիտում
16:55 23-03-2024
Ավտովթար-վրաերթ՝ Վանաձորում․ բախվել են «Renault»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է կայանված «Opel»-ին և «Mitsubishi» բեռնատարին․ վիրավորներից մեկը ոստիկանության գնդապետ է․ ՖՈՏՈՏՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 23-ամյա Արեն Պողոսյանի վարած «Mercedes», 70-ամյա Գագիկ Շիրմազանյանի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և ՀՀ ՆԳՆ ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները, տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Mercedes»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel»-ին և «Mitsubishi» բեռնատարին, իսկ «Renault»-ն էլ մասամբ հայտնվել է կանաչ գազոնում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մեկը, ով կին է, վրաերթի է ենթարկվել։
Վթարի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխված վարորդներից Գ․ Շիրմազանյանը ոստիկանության գնդապետ է, ով նախկինում աշխատել է նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «Mercedes»-ի վարորդի նկատմամբ նախկինում պարեկները մի քանի անգամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ակտ են գրել։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+