211652_close_icon
views-count946 դիտում article-date 19:52 23-03-2024

Մարտի 25-ից օտարերկրացիներին ծառայություններ կմատուցվեն Ուլնեցի 31 հասցեի մասնաճյուղում․ ՆԳՆ

Մարտի  25-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ք. Երևան, 0037, Կ. Ուլնեցի 31 հասցեում տեղակայված մասնաճյուղում: 

Տեղեկացնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:

«25.03.2024 թ-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ք. Երևան, 0037, Կ. Ուլնեցի 31 հասցեում տեղակայված մասնաճյուղում:

Օտարերկրացիներին մատուցվող ծառայությունները հետևյալն են.

- ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կարգավիճակի դիմում և ստացում,

- Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավերի ձևակերպում,

- ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,

- Վարչական տուգանքի վճարում»։

Նմանատիպ նյութեր