211652_close_icon
views-count6662 դիտում article-date 15:07 26-01-2017

Հաշմանդամների և թոշակառուների համար նոտարական որոշ ծառայություններ կմատուցվեն նվազագույն սակագնով. Արփինե Հովհաննիսյան

Սոցիալական մի շարք խմբերի համար նոտարական որոշակի ծառայություններ նվազագույն սակագնով կմատուցվեն: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Սահմանված վճարների նվազագույն սակագինը կգործի անապահով ընտանիքների անդամների, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար: Նախարարը տեղեկացրեց նաև, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո ընդլայնվել է նոտարական գործողությունների և ծառայությունների շրջանակը։ Ներկայում նոտարը իրավասու է նաև հավաստել կտակակատարի լիազարությունները և տալ վկայագիր, հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, տալ կատարողական մակագրության թերթ և այլն։

Նմանատիպ նյութեր