1027 դիտում
20:17 29-06-2016
Այսուհետ մի շարք սոցիալական ծառայություններ կմատուցվեն միասնական ընդունարաններից
Սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ, մայրաքաղաքի Դավթաշեն,Աջափնյակ, Ավան, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում ստեղծվել էին սոցիալական ծառայությունների տարածքային համալիր կենտրոններ, որոնցից Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոններում մեկտեղվել են բնակչությանը սոցիալական ծառայություններ տրամադրող 4 կազմակերպություններ: Իսկ Ավանի, Նորք-Մարաշի և Նուբարաշենի ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված էին սոցիալական աջակցության տարածքային բաժինները և հունիսի 28-ից ամբողջությամբ գործարկված միասնական ընդունարանները:
Դրանցով քաղաքացիները կենսաթոշակ նշանակելու (վճարելու), վերահաշվարկելու, երեխայի ծննդյան միանվագ, մայրության և խնամքի նպաստ նշանակելու դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու գործառույթները կարող են իրականացնել հենց տեղում`առանց այդ նպատակով Նոր Նորքի, Կենտրոնի և Էրեբունու սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ այցելելու:
Միասնական ընդունարանների համապատասխան ծրագրի գործարկմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:
Նմանատիպ նյութեր
1109 դիտում
11:58 14-10-2015
Սյունիքի մարզի բնակչությանը այսուհետ կմատուցվեն որակյալ, մատչելի և արդիական բժշկական ծառայություններ
2296 դիտում
12:57 29-09-2021
«ՀայՓոստ»-ի բոլոր բաժանմունքներում կմատուցվեն պետական ծառայություններ
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը