1270 դիտում
11:26 24-03-2024
Ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը
Վաղ առավոտյան ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարտական եղբայրությունը:
«Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։
Մարտական Եղբայրության նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։
Մենք դա հասկանում և գիտակցում ենք։
Միաժամանակ մենք գիտակցում ենք նաև պայքարի այլընտրանքի բացակայությունը և, ըստ այդմ, պատրաստ ենք ցանկացած զարգացման։
Դուք Ձեր գործը կանեք, մենք էլ մերը։ Մենք մեր գործի հաջողության մեջ կասկածներ չունենք»,-ասվում է հաղորդագրությունում։
Ավելի ուշ էջում ևս մեկ գրառում են կատարել․
Ունենք նոր ձերբակալվածներ։ Որպես բերման ենթարկելու հիմնավորում բերվում է ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքը։ ՀՀ ներկա իշխանությունը չի կարող ասել, որ ձերբակալում է իր քաղաքացիներին հայրենիքի մի անկյուն այցելելու համար։ Դրա համար էլ ստիպված է հորինել։ Ստիպված է լուծումներ գտնել, որպեսզի իր հանցավոր մտադրություններն ի կատար ածի և այդ ճանապարհին, ինչպես հասկանում ենք, չի կանգնի ցանկացած ստորության առաջ։

Նմանատիպ նյութեր
1441 դիտում
22:23 24-04-2024
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Այս բաժնից
1111 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
949 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը