211652_close_icon
views-count1105 դիտում article-date 12:58 24-03-2024

Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել՝ ռուսական կողմից հրթիռային հարձակման սպառնալիքի պատճառով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ukrinform-ը, այդ մասին «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել են Ուկրանիայի ռազմաօդային ուժերը։

«Այն շրջաններում, որտեղ հայտարարվել է օդային տագնապ, բալիստիկ զենքի կիրառման վտանգ կա։ Մի անտեսեք օդային հարձակման տագնապը»,- ասված է հայտարարության մեջ։

Ukrinform-ն ավելի վաղ նաև հայտնել էր, որ մարտի 24-ի գիշերը ռուսական կործանիչները թևավոր հրթիռներ են արձակել, Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ էր հայտարարվել։

Նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանական ուժերը ոչնչացրել են  հակառակորդի 18 թևավոր հրթիռ և 25 ԱԹՍ։

Նմանատիպ նյութեր