Ազգային անվտանգության ծառայողները վնասազերծեցին Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց զինված քաղաքացուն. Oragir.News
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԱԱԾ աշխատակիցները Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում քիչ առաջ վնասազերծեցին զինված 3-րդ քաղաքացուն։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ հայտնել էր, որ վիրավորում ստացածները ոստիկանության աշխատակիցներ չեն։
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին սպառնում են պայթեցնել նռնակները։
Ժամանել էին մեծ թվով կարմիր բերետներ։ Դեպքի վայրում նշված անձանց հետ բանակցություններ էր վարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։