1924 դիտում
22:16 24-03-2024
Նռնակով զինված տղամարդու պահանջը հասկանալի չէր, նա ոչ ադեկվատ վիճակում էր. Նարեկ Սարգսյան
Նոր Նորքի ոստիկանության մոտ նռնակով զինված տղամարդու պահանջը հասկանալի չէր, նա տարբեր ոչ հասկանալի բառեր էր ասում, ոչ ադեկվատ վիճակում էր, մնացածը կպարզի քննությունը: Այս ամսին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, գրում է news.am-ը։
Նա հայտնեց, որ վնասազերծման հետեւանքով տուժած ոստիկաններ չկան: Սարգսյանը նաեւ հերքեց այն տեղեկությունները մամուլում տարածված, որ ոստիկանության բաժանմունքի վրա 30 հոգով են հարձակվել:
Ինչպես ավելի վաղ հայտնելէր SHAMSHYAN.com-ը, այսօր լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։
Ոստիկանության շենքի բակում պայթյուն էր տեղի ունեցել, իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում էին բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում էին պայթեցնել նռնակները։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը։Ժամանել էին մեծ թվով կարմիր բերետներ։
Դեպքի վայրում նշված անձաց հետ բանակցություններ էր վարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր
3127 դիտում
16:17 27-10-2019
Ա.Ղազինյան. «Ինչպե՞ս կարողացար ադեկվատ որակել մի մարդու, որը սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր»
2815 դիտում
11:24 03-03-2022
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
754 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
778 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»