1153 դիտում
15:10 25-03-2024
Մոսկվայում կատարվածի հետևում կանգնած խմբավորումը փորձել է մի քանի գործողություն կատարել նաև Ֆրանսիայում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման զոհը, և որ Մոսկվայում կատարվածի հետևում կանգնած խմբավորումը նույնպես վերջերս փորձել է մի քանի գործողություններ կատարել Ֆրանսիայում: Այս մասին գրում է alarabiya.net-ը:
«Այս խմբավորումը նաև փորձել է մի քանի գործողություններ կատարել մեր տարածքում», - ասել է Մակրոնը լրագրողներին՝ Գայանա կատարած այցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել են ամենաբարձրի՝ կապված մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ, հայտարարել է վարչապետ Գաբրիել Աթալը։
Որոշումն ընդունվել է Ելիսեյան պալատում Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել է նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իսլամական պետություն»-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, և մեր երկրի առջև ծառացած սպառնալիքները, մենք որոշեցինք ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացնել մինչև ամենաբարձրը՝ «հարձակման շտապ սպառնալիք»», - գրել է Աթալը X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Զոհվածների թվում հա նաև մեկ ՀՀ քաղաքացի։ Ահաբեկչությունից հետո ի հիշատակ զոհերի մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր
796 դիտում
15:57 26-03-2024
Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած է Ուկրաինան. ՌԴ ԱԽ քարտուղար
1171 դիտում
17:40 26-03-2024
Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով
Այս բաժնից
1099 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1057 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1072 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն