211652_close_icon
views-count949 դիտում article-date 12:31 28-03-2024

Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը

Հայաստանը Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն կցուցաբերի. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ներքին գործերի նախարարությանը կհատկացվի շուրջ 19 միլիոն դրամ, իսկ Պաշտպանության նախարարությանը կհատկացվեն  համապատասխան միջոցներ, քանի որ մարդասիրական օգնության տեղափոխումը ապահովում է ՊՆ-ն։

«Խոսքը շուրջ 1.5 միլիոն մարդու մասին է։ Մարդասիրական օգնության շրջանակներում կտրամադրվեն դեղեր ու մթերք»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Մարդասիրական օգնությունը կազմում է 29,94 տոննա։

Նմանատիպ նյութեր