211652_close_icon
views-count1051 դիտում article-date 14:53 09-11-2023

Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի ԼՂ-ից տեղահանվածներին

Ռուսաստանը մոտ օրերս 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք աջակցում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։

Հաշվի առնելով հայկական կողմի կարիքները` ՌԴ կառավարությունը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկելու Հայաստան», - ասել Է Զախարովան։

Նմանատիպ նյութեր