48886 դիտում
16:44 28-03-2024
Երևանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում և Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի վրա սկսվել են մարդաբոյ փոսերը ասֆալտով ծածկելու աշխատանքները. վարորդների անվտանգությունն էլ ապահովում են պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մարտի 28-ին, Հանրապետությունում և Երևանում սկսվել է վարորդների համար մի իսկական պատուհաս դարձած, որոշ հատվածներում էլ խրամատներ հիշեցնող փոսերը ասֆալտով լցնելու աշխատանքները:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարականով՝ արդեն գիշերվանից վարչական շրջանների ղեկավարները լծվել են այդ գործին:
Ակտիվություն է նկատվում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչաան շրջանների ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի աշխատանքներում:
Արաբկիրում աշխատանքները սկսվել են ժողովրդին հայտնի Կորեայի ձորից, որտեղ վերջին անգամ հարթ ասֆալտապատում եղել է խորհրդային տարիներին, երբ կոմկուսի առաջին քարտուղարն էր Հայաստանի ազգային հերոս, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը, իսկ Երևանի քաղսովետի նախագահն էլ Գրիգոր Հասրաթյանն էր ու ԽՍՀՄ փլուզումից հետո երբևէ ասֆալտապատում տեղի չի ունեցել Կորեայի ձորում, ու հիմա Արաբկիրի թաղապետ Ազատյանը աշխատանքները սկսել է նշված վայրից:
Քանաքեռ Զեյթունի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարներն էլ ողջ գիշեր աշխատանքները սկսել են իրականացնել իրենց վարչական շրջանների ամենաբանուկ հատվածներում:
Այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարգադրությամբ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները՝ ղեկավար Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ սկսել են մարզերում փոսալցման աշխատանքները:
Վաղ առավոտվանից Գավառի ճանշինը իր բրիգադներով փոսալցման աշխատանքներ են կատարում Հայաստանի ամենաբարձր՝ Նոր Հաճնի կամրջի վրա, իսկ կամուրջը ձեռքից գնում է, եթե կապիտալ չվերանորոգվի:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոսալցման աշխատանքները որոշ ժամանակ կթեթևացնի վարորդների համար երթևեկությունը, սակայն կամուրջը պետք է հինովին վերանորոգվի ու եթե հատուկ մասնագետները կամրջի տակ տեղազննություն կատարեն, կհամոզվեն, որ մի քանի երկաթե սյուների վրայից, ժողովրդի լեզվով ասած «բոլտուգայկեքը» ժանգոտվել ու պոկվել են, ինչը լուրջ վտանգ է, որ ամեն պահի հնարավոր է կամրջի հետ ինչ-որ բան պատահի:
Կանգնում ես կամրջի վրա, 1-2 բեռնատար է անցնում, զգում ես՝ ուր որ է կաուրջը պետք է փլվի, մինչդեռ դրա պատճառը թույլ երկաթե ամրաններն են ու ճիշտ կլինի, որպեսզի փոսալցումից հետո կառավարությունը միջոցներ ձեռնարկի ու այդ վտանգը չեզոքացնեն:
Մայրաքաղաքում և մարզերում սկսված փոսալցման աշխատանքների հետ կապված վարորդների անվտանգությունն ապահովելու համար ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ տեղում ծառայություն են կատարում՝ մայրաքաղաքում՝ Երևանի գնդի պարեկները, իսկ մարզերում՝ գումարտակների, որոնց հրամանատարներին արդեն հանձարարականներ են իջեցրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, քանի որ գաղտնիք չէ, որ որոշ վայ հետարքրքասեր վարորդներ կարող են կանգնել ու ստեղծել արհեստական խցանում, ու դա բավական չէ, հեռախոսներով էլ մի քանի րոպե նկարահանումներ անեն, ինչի պատճառով կառաջանա արհեստական խցանում, սակայն պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հեշտացել է նաև ճանապարհաշինարարների աշխատանքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Կոտայքի մարզում հայտնի Նոր Հաճնի կամուրջը վերջին ամիսներին կարծես ռմբակոծության վայր հիշեցնի։ Այնքան մարդաբոյ փոսեր էին առաջացել, որ վարորդները ավտոմեքենաները կոտրում էին այդ փոսերի մեջ՝ անկախ իրենց կամքից հայտնվելով դրանցում, քանի որ մարդիկ չգիտեին, թե որ փոսից փախցնեին։ Եղել են նաև դեպքեր, որ փոսերի հետ «ողջագուրվելուց» հետո ավտոմեքենաների անվահեծաններ են կոտրվել ու մարդիկ ահազանգել են ապպա, ապպայից պատասխանոել են «քոփի-փաստ» արած նույն խոսքերը․ «պայմանագրի մեջ չկա, որ փոսի մեջ ընգնես, պիտի մենք փող տանք» ու վարորդները ամենաքաղցր խոսքերով են հիշում կամուրջն ասֆալտապատողներին ու հետո հաշտվում են այն մտքի հետ, որ «եղունգ ունես, գլուխդ քորի»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3905 դիտում
15:24 30-04-2019
Կդադարեցվի ջրամատակարարումը Կոտայքի մարզում և Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում