211652_close_icon
views-count2131 դիտում article-date 23:30 29-03-2024

Ես երկու անգամ ընթերցել եմ այդ որոշումը, փորձել եմ լիարժեքորեն ընկալել, թե ինչ որոշում է, դեռեւս ինձ համար որոշակի հարցեր բաց են. Պապոյան. aravot.am

«Ինչպես ցանկացած ողջամիտ անձ, ցանկացած ողջամիտ մտածողությամբ դատավոր, այդ նույն տրամաբանությամբ էլ ես եմ մտածում»,- այսօր դատավորների ժողովից առաջ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է մտածում դատական համակարգում իրար հաջորդող հրաժարականների մասին, այսպես արձագանքեց դատավոր Մխիթար Պապոյանը: Ճշտող հարցին՝ իսկ ինչ տրամաբանության մասին է խոսում, դատավորը շարունակեց՝ ասելով, որ եթե իր պատասխանը բավարար չէր, ավելին չի կարող ասել, գրում է aravot.am-ը։

Անդրադառնալով ԲԴԽ մշակած նախագծին, ըստ որի դատավորներն իրենց գործերի ժամկետների, ելքերի մասին պետք է զեկուցեն դատարանի նախագահին, պարոն Պապոյանը կարծիք հայտնեց. «Ես երկու անգամ ընթերցել եմ այդ որոշումը, փորձել եմ լիարժեքորեն ընկալել, թե ինչ որոշում է, դեռեւս ինձ համար որոշակի հարցեր բաց են: Պլանավորում եմ այդ հարցերի հետ կապված մոտ օրերս ԲԴԽ որեւէ անդամի հետ քննարկում ունենալ, որ ամբողջ նորմերը բացահայտվեն: Երբ լիարժեք բացահայտվեն, ես իմ եզրակացությունը կտամ: Նախնական իմ ընկալումներով որոշակի մտահոգություններ կան: Ինձ համար շատ բաց տեղեր կան, միգուցե այդ հարցերին կա՞ն ողջամիտ պատասխաններ»:

Պապոյանը նաեւ ասաց, որբ չի բացառում ԲԴԽ անդամի թեկնածություն առաջադրի՝ շեշտելով, որ այսօրվա մասին չէ խոսքը, որովհետեւ այսօր օրենսդրության շրջանակներում հնարավորություն չի տեսնում:

 

Նմանատիպ նյութեր