1018 դիտում
17:23 30-03-2024
Եթե Արցախից բռնի տեղահանված քաղաքացին հանդիպում է ՔՊ-ականի հետ, նշանակում է, որ ինքը լավ չի տեղահանվել․ Էդգար Ղազարյան
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Արագածոտնի մարզում հանդիպել են Արցախից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։
Հաղորդվում է, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին ներկայացվել է կառավարության կողմից կատարված աշխատանքը, աջակցության ծրագրերը, ինչպես նաև բնակարանի ապահովման ծրագիրը, որը քննարկման փուլում է։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարիների ընթացքում, իսկ այդ ընթացքում այն ընտանիքները, որոնք դեռևս ձեռք բերած չեն լինի բնակարան, կշարունակեն ստանալ որոշակի աջակցություն։
Արցախցիների հետ ՔՊ-ականների հանդիպմանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Եթե Արցախից բռնի տեղահանված որևէ քաղաքացի հանդիպում է որևէ ՔՊ-ականի հետ, դա նշանակում է, որ ինքը լավ չի տեղահանվել։ Եթե նրանք պատրաստ են հանդիպել ՔՊ-ականների հետ, ապա տարօրինակ է, թե ինչ՞ու մերժեցին ադրբեջանական իշխանությունների հետ հանդիպման, դրանց իշխանության ներքո իրենց տներում ապրելու առաջարկը։ Տարբերությունը չեմ պատկերացնում»,- իր գրառման մեջ նշել է նա։

Նմանատիպ նյութեր
922 դիտում
20:11 28-09-2023
Արցախից ժամը 18:00-ի դրությամբ 74 400 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան
892 դիտում
18:47 12-10-2023
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը Արցախից բռնի տեղահանված գործարարների հետ
Այս բաժնից
1321 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
946 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը