211652_close_icon
views-count691 դիտում article-date 17:44 02-04-2024

ԿԸՀ-ի որոշմամբ Արարատ Չերքեզյանը նշանակվել է թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 2-ին գումարել է հերթական նիստ՝ թիվ 25 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը լրացնելու օրակարգով։

ԿԸՀ-ից հայտնում են, որ թափուր տեղի համար ԿԸՀ է դիմել երկու քաղաքացի՝ Արսեն Նորիկի Միկոյանը և Արարատ Վանիկի Չերքեզյանը։

Նշենք, որ մինչ նիստը հանձնաժողովը երկու թեկնածուի հետ էլ հանդիպել է։

Նախապատվության քվեակարգով Արարատ  Վանիկի Չերքեզյանը նշանակվել է թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ:

Նմանատիպ նյութեր