31702 դիտում
16:28 03-04-2024
Արտառոց դեպք Արմավիրի մարզում․ 25-ամյա կինը առևանգել է նախկին ամուսնու «BMW»-ն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռազմիկ Ա․-ն և հայտնել, որ իր նախկին կինը, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Գայանե Պ․-ն Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասից գողացել է իր «BMW» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռազմիկ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ իր նախկին կինը հաշտության նպատակով այցելել է Էջմիածին քաղաք տներից մեկը, սակայն հաշտության չգալով դուրս է եկել տանից և օգտվելով նշված տան դիմաց կայանված, իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու և բանալին վրան լինելու հանգամանքից առևանգել է այն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքաելյանի գլխավորությամբ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, ինչի արդյունքում նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Գայանե Պ․-ն նշված ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
3497 դիտում
18:39 28-08-2014
Երեւանում կինը վաճառել է իր եւ ամուսնու համատեղ ունեցվածը եւ հափշտակել ամուսնու 51.500 ԱՄՆ դոլարը
62818 դիտում
11:24 24-05-2018
Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա կինը դանակով հարվածել է 42-ամյա ամուսնու հետույքին և թիկունքի ձախ հատվածին
Այս բաժնից
3648 դիտում
19:16 04-11-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (03.11.2024 թ․)