211652_close_icon
views-count679 դիտում article-date 19:40 03-04-2024

Բրյուսելում ապրիլհինգյան հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ. Բլինքենն՝ Ալիևին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Փոխանցում է Azatutyun.am-ը։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Բլինքենն Ալիևին ասել է, որ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում նախատեսված հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» էր որակել ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում կայանալիք հանդիպումը։

Պաշտոնական Երևանն էլ հայտարարել է, որ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն էլ երեկ նշել է, որ այդ հանդիպումը Հայաստանի բարեփոխումների և ժողովրդավարության, տնտեսության մասին է և որ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացն օրակարգում չկա:

Նմանատիպ նյութեր