211652_close_icon
views-count883 դիտում article-date 21:09 03-04-2024

Միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես 1922 թ․ քարտեզով․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև այդպես էլ չկա համաձայնեցված քարտեզ, որով տեղի է ունենալու հնարավոր սահմանազատումը։
Միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես 1922թ․ քարտեզով, որով Հայաստանն ու Ադրբեջանը եղել են անկախ պետություններ (մինչև ԽՍՀՄ կազմում ընդգկվելը)։

Եվ ահա, այդ տարիների քարտեզով Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը անցնում էր բոլորովին այլ հատվածում՝ քարտեզում նշված է ԿԱՊՈՒՅՏ ԳՈՒՅՆՈՎ։

ՍԵՎ ԿԵՏԵՐՈՎ նշված են ենթադրյալ չորս գյուղերը, որոնց մասին խոսում է իշխանությունը։

Հայաստանը պետք է միջազգային իրավունքի հիման վրա ստանա 1922թ․ քարտեզով սահմանազատում անելու միջազգային աջակցություն և ոչ թե առանց հասկանալու անդադար խոսի սահմանների հետ կապ չունեցող Ալմա-Աթայի հռչակագրից»։ 

Նմանատիպ նյութեր