211652_close_icon
views-count54182 դիտում article-date 13:40 05-04-2024

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչությունում են. ձերբակալել են գլխավոր օպերլիազորների

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հակակոռուպիցոն կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Խորենացի փողոցում գործող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչություն:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ՊԵկ-ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության գլխավոր օպերլիազորները կոռուպցիոն մի քանի դեպքերի մեջ են ներգրավված:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նշված արարքը կատարելու կասկածանքով ձերբակալել ու Հակակռուպցիոն կոմիտե են տեղափոխել Կամսար Ավետիսյանին, Վոլոդյա Ավագյանին:

Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նրանց աշխատավայրում են ու կատարում են խուզարկություններ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստերը հիմնավորված են, հակառակ դեպքում նրանց չէին ձերբակալի ու խուզարկություններ չէին կատարի:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր