211652_close_icon
views-count24905 դիտում article-date 21:39 05-04-2024

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում․ Մայակովսկի գյուղի տներից մեկում տղամարդը հյուրասենյակում բերանքսիվայր հայտնաբերել է իր քրոջ նախկին ամուսնու մարմինը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի տներից մեկում քաղաքացին հայտնաբերել է իր ազգականի դին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մանուկյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տեղում Լոռու մարզի 27-ամյա բնակիչ Անդրանիկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մահացած 41-ամյա Դավիթ Թ․-ին ինքը հայտնաբերել է հյուրասենյակում, գետնին բերանքսիվայր ընկած վիճակում, ժամը 13։30-ի սահմաններում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Անդրանիկ Մ․-ն հայտնել է նաև, որ մահացածը իր քրոջ նախկին ամուսինն է։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր