211652_close_icon
views-count880 դիտում article-date 10:25 06-04-2024

Մոսկվան վստահեցնում է՝ պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության ձեռքբերմանը

Մոսկվան նախկինի պես պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության ձեռքբերմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձեւաչափով բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ։

«Արևմուտքը չի հրաժարվում նաև հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար հիմքը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունների համալիրը քանդելու փորձերից, որը նախատեսում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդման միջոցառումներ»,- հայտարարել են ԱԳՆ-ում:

«Մոսկվայում նախկինի պես պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության ձեռքբերմանը»,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Հարավային Կովկասում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի համաձայն, որը համաձայնեցված է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ նիստի ընթացքում, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։

Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երեւանի իշխանություններին իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարեւան պետությունների մտահոգությունները», - եզրափակել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունում։

Նմանատիպ նյութեր