2624 դիտում
21:18 23-06-2022
Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին և ունի կոնկրետ առաջարկներ. Լավրովը՝ Բաքվում
Tert.am-ը գրում է. Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին և ունի կոնկրետ առաջարկներ այս առնչությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, փոխանցում է Lenta.ru-ի թղթակիցը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են երկու կողմերի կողմից՝ սահմանազատման և սահմանագծման համար։
Նա նաև խոստացել է հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման՝ նշելով այս ուղղությամբ առաջընթացը։
«Մենք ընդհանուր ըմբռնում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ հարցում խորհրդակցում է Հայաստանի հետ։

Նմանատիպ նյութեր
880 դիտում
10:25 06-04-2024
Մոսկվան վստահեցնում է՝ պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության ձեռքբերմանը
3148 դիտում
10:26 14-12-2018
Մոսկվան աջակցություն է առաջարկում Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսության հարցում․ «Առավոտ»
Այս բաժնից
655 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
562 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
673 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ