736 դիտում
11:07 07-04-2024
Այսօր Երկրաբանի օրն է․ Լևոն Ազիզյանը շնորհավորական ուղերձ է հղել
Երկրաբանի օրվան նվիրված ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի շնորհավորական ուղերձը.
Հարգելի՛ երկրաբաններ, երկրաբանի օրը երկրաբանական գիտություններին և մասնագիտություններին առնչվող մասնագետների մասնագիտական տոնն է։ Տոնը նշվում է 1966 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի առաջին կիրակի օրը՝ նշանավորվելով ձմռան ավարտով ու ամառային դաշտային արշավների ու աշխատանքների սկզբով։ Մեր հանրապետությունում կարևորելով այդ մասնագիտությունը համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշման արդեն հոբելյանական 20-րդ անգամ է նշվում Երկրաբանի օրը:
Տոնը նշում են երկրաբանները, հիդրոերկրաբանները, գեոէկոլոգները, երկրաբան ճարտարագետները, երկրաֆիզիկոսները, երկրաքիմիկոսները, գեոդեզիստները, հանքափորները, գեոմորֆոլոգները, գեոմեխանիկները:
Հարգելի´ հիդրոերկրաբաններ, մեր մոլորակը լի է գաղտնիքներով և այն խնամքով պահում է դրանք, բայց ձեզ տրված է մի ունակություն՝ դուք առանց դժվարության գտնում եք ստորերկրյա ջրերի թաքնված ճանապարհը և մարդու աչքի համար անտեսանելի հարստությունը մեզ համար դարձնում եք «տեսանելի»:
Այսօր ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում աշխատում են մեծ փորձառություն ունեցող հիդրոերկրաբաններ, որոնք մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ իրականացնում են իրենց աշխատանքները:
ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության կողմից իրականացվում են ՀՀ ողջ տարածքում հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ՝ ստորերկրյա ջրերի սնման, ձևավորման, որակական, քանակական, շարժման և բեռնաթափման պայմանների ուսումնասիրություններ, ջրօգտագործման թույլտվությունների համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական տեղեկատվությունների, անձնագրերի և երկրաբանատեխնիկական կտրվածքների կազմում:
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն և նորանոր հաջողություններ ի նպաստ մեր կազմակերպության զարգացման:

Նմանատիպ նյութեր
877 դիտում
19:38 02-04-2023
Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրաբանի օրվա առթիվ
1248 դիտում
14:59 10-04-2020
Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատար
Այս բաժնից
490 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար
559 դիտում
19:43 17-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
694 դիտում
19:15 17-01-2025
Քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը