211652_close_icon
views-count709 դիտում article-date 13:51 07-04-2024

Խրախուսելի է, որ տարեցտարի ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ նշելով, որ կին քաղաքական գործիչների և քաղաքական կյանքում ներգրավված մասնագետների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ, և խրախուսելի է, որ տարեցտարի միայն ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից։

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:   

Դուք պարգևում եք կյանք, ջերմությամբ եք լցնում այն ընտանիքը, որտեղ ծնվել եք, նվիրում եք սեր և հոգատարություն ու այդպիսով սկիզբ տալիս և կարգավորում կյանքի շարունակական ընթացքը: 

Մեծագույն հաճույք է ականատես լինել կանանց հաջողություններին կրթության, քաղաքականության, գործարարության, բժշկության և ցանկացած այլ ոլորտում, որտեղ նրանք գործունեություն են ծավալում: 

Ցանկանում եմ շեշտել նաև, թե որքան հատկանշական է ձեր դերը մեր երկրի քաղաքական կյանքում: Կին քաղաքական գործիչների և քաղաքական կյանքում ներգրավված մասնագետների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ, և խրախուսելի է, որ տարեցտարի միայն ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում: 
  
Սիրելի՛ կանայք, 
  
Եղե՛ք առողջ, երջանիկ, ներդաշնակ, սիրված և շարունակե՛ք լուսավորել աշխարհը ձեր քնքշությամբ, հոգատարությամբ ու նպատակասլացությամբ»:

Նմանատիպ նյութեր