211652_close_icon
views-count676 դիտում article-date 14:43 07-04-2024

Զապորոժիեի շրջանի վրա ռուսական հարձակման հետևանքով կան զոհեր

Երեք հոգի է զոհվել, մեկը՝ վիրավորվել ապրիլի 7-ի առավոտյան Ուկրաինայի հարավ-արևելյան Զապորոժիեի շրջանի վրա հարձակման հետևանքով, հայտնում են տեղական իշխանությունները։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ ռուսական բանակը «Գրադ» բազմակի հրթիռային համակարգերից հարվածել է Գուլյայպոլե քաղաքին։ Արկերն ընկել են տների վրա։

Ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի՝ Ռուսաստանի զինված ուժերն արձակել են 17 «Շահեդ» անօդաչու թռչող սարք և 10 հրթիռ՝ 88 ավիահարված գիշերը։

Ավելի քան 100 ուկրաինական գյուղեր ռուսական հրետանային կրակի տակ են ընկել Չեռնիգովում, Դոնեցկում, Դնեպրոպետրովսկում, Խարկովում, Խերսոնում, Լուգանսկում, Նիկոլայևում և Զապորոժիեի նահանգներում, հայտնում է Գլխավոր շտաբը։

Նմանատիպ նյութեր